Duration 8:24

ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԸ․ Նա փորձում է ազատվել Պուտինից․ Ալիեվը դրել է պայմաններ, Փաշինյանը մերժել է

35 143 watched
0
361
Published 12 Jan 2021

Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը վերջապես թույլ կտա Թուրքիային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Նա նաև ավելացրել էր, որ Թուրքիան հույս ունի, որ Հայաստանը չի խախտի հրադադարի ռեժիմը: Սա Անկարայի նոր դիրքորոշումն է Երեւանի հանդեպ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կապել էր իր կողմից առաջարկվող, այսպես կոչված «վեցյակի հարթակին» Հայաստանի անդամակցության հետ, որի անդամների թվում նաև նշվում են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը։ Կառույցի նպատակը Հարավային Կովկասում խաղաղության եվ կայունության ամրապնդումն է։ Բայց դրա համար պահանջվում են զգալի դիվանագիտական ջանքեր և ժամանակ: Այլ հարց է` նախապես հասնել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման մակարդակի, մանավանդ, որ առանց Երևանի հետ կառուցողական հարաբերությունների հաստատման, հեշտ չի լինի հասնել ղարաբաղյան պատերազմի ավարտի մասին ստորագրված համաձայնագրի կետերից մեկի իրագործմանը, որով նախատեսվում է Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապել Նախիջևանի հետ: Նյութի աղբյուր՝ 1in.am #lurerhayastanic #erdoxanaliev #pashinyanputin #arcaxpaymanagir

Category

Show more

Comments - 84